Իրան

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք կդառնա. Կալաս

1 րոպեի ընթերցում

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք կդառնա. Կալաս

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը կդառնա հսկայական սպառնալիք, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա: Նրանց առանձնապես մտահոգում է էսկալացման սպառնալիքը, որի հետևանքները կարող են հսկայական լինել, մանավանդ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք է ներկայացնում և լավ չի լինի ոչ մեկի համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Կալասն առաջարկել է Եվրամիության կողմից նոր սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ ՝ հանրապետության միջուկային ծրագրի հնարավոր վերսկսումը կանխելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում