Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործում է Իրանին հարվածներ հասցնելու համար. իրանցի փորձագետը Բաքվին մեղադրում է պլացդարմ դառնալու մեջ

4 րոպեի ընթերցում

Արդեն տևական ժամանակ է, ինչ  իրանցի մի խումբ վերլուծաբաններ, փորձագետներ ու ռազմական մասնագետներ իրենց տարբեր սոցիալական հարթակներում և զանազան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում խորը կասկածներ և լուրջ մտահոգություն են արտահայտում, որ Իրանի տարածքի վրա Իսրայելի կողմից իրականացվող օդային հարվածներն ու հարձակումներն իրականացվում են՝ օգտագործելով նաև Ադրբեջանի օդային տարածքը։   

Վերոնշյալ փորձագետներից ու վերլուծաբաններից մեկը Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, վերլուծաբան Էհսան Մովահեդիանն է, որն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու մասին վկայող մի շարք փաստարկներ։  

Անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ տարածվել են տեղեկություններ, թե Իրանի վրա հարձակումներ իրականացնող իսրայելական որոշ անօդաչու թռչող սարքեր եկել են Նախիջևանի տարածքից՝ Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, քաղաքագետ Էհսան Մովահեդիանը մատնանշել է, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր արձակելու և Իրանում թիրախների վրա հարձակումներ գործելու համար, ինչի մասին վկայում են նաև ականատեսները։  

«Կասպից ծովի ափին գտնվող Բանդար Անզալիում գտնվող իրանական հակաօդային պաշտպանությունը մի քանի օր առաջ բախվել է մի շարք փոքր անօդաչու թռչող սարքերի: Պարս Աբադում, Մողանում ականատեսները նույնպես հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերը հատել են Ադրբեջանի Հանրապետության սահմանը և մտել Իրան: Իրանի պետական ​​հեռուստատեսության վրա հարձակված F-35 կործանիչը նույնպես մտադիր էր սահմանը հատել Ջուլֆայից: Հետևաբար, այն պետք է որ այդ նպատակով օգտագործած լինի Թուրքիայի կամ Ադրբեջանի օդային տարածքը»,- ասել է Մովահեդիանը: 

Իրանցի փորձագետը տարբեր սոցիալական հարթակներում արդեն մի շարք հրապարակումներ է կատարել՝ փորձելով փաստարկված ներկայացնել, որ Իսրայելը իսկապես օգտագործում է Ադրբեջանի տարածքն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի տարբեր մասերում գտնվող ռազմավարական թիրախներին հարվածներ հասցնելու համար։ Ընդ որում, ըստ փորձագետի՝ Իսրայելը դրա համար օգտագործում է ոչ միայն Նախիջևանի, այլև Ադրբեջանի բուն տարածքը։

Մովահեդիանն X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումներից մեկում հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին՝ գրառմանը կից հրապարակելով և փաստելով, որ Կասպից ծովի ափերին հայտնաբերվել է իսրայելական կործանիչներից մեկի վառելիքի բաքը։

«Իսրայելական կործանիչի վառելիքի բաքի լուսանկարը՝ Կասպից ծովի ջրերում՝ երկրի հյուսիսում և Ռամսարի ափին: Կարող եք մտածել՝ մի՞թե Իսրայելն Իրանի արևմուտքում չէ, ուրեմն ի՞նչ է անում հյուսիսում: Պետք է հարցնել Բաքվին, քանի որ նա տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմի երկրորդ ճյուղն է: Իսրայելի ռեժիմի խնդիրը լուծելուց հետո պետք է լուծվի նաև Բաքվի չարիքի հարցը»,-գրել է Էհսան Մովահեդիանը: 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 14-ին հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ վստահեցնելով, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակումների համար։

Հայերեն العربية English فارسی Русский 中文

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր