Իսրայելը սպառնացել է ոչնչացնել «Հեզբոլլահ»-ին՝ Իրանին աջակցելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանի շիա «Հեզբոլլահ» կազմակերպությանը զգուշացրել է զերծ մնալ իր երկրի դեմ ցանկացած թշնամական գործողություններից։ Նա սպառնացել է, որ եթե «Հեզբոլլահ»-ն աջակցի Իրանին, այն կարող է ոչնչացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

««Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը դասեր չի քաղում իր նախորդների հետ կատարվածից և սպառնում է գործել Իսրայելի դեմ՝ համաձայն Իրանի բռնապետի հրամանի: Ես խորհուրդ եմ տալիս լիբանանյան պրոքսիին զգույշ լինել և հասկանալ, որ Իսրայելը կորցրել է համբերությունն իրեն սպառնացող ահաբեկիչների նկատմամբ: Եթե ահաբեկչություն լինի, «Հեզբոլլահ» չի լինի», - գրել է Կացը X-ում:

Հունիսի 19-ին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասիմը հայտարարել էր, որ իր կազմակերպությունը կգործի «ինչպես որ հարմար է համարում» Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հնարավոր հակամարտության դեպքում: Նա ընդգծել էր, որ «Հեզբոլլահ»-ը չեզոք չէ այս հակամարտության մեջ և լիովին աջակցում է Իրանին: Կասիմը, սակայն, չէր մանրամասնել՝ արդյոք շարժումը պլանավորում է լիարժեքորեն ներգրավվել զինված հակամարտության մեջ, թե՝ ոչ:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը