Թուրքիա

Իրանի արտգործնախարարը մեկնելու է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը մեկնելու է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմասնակցի հունիսի 21-22-ը Ստամբուլում կայանալիք «Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների 51-րդ հատուկ նիստին:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը: 

Նշվում է, որ նիստի օրակարգի հիմնական թեման կլինի Իսրայելի կողմից Իրանի վրա վերջին շրջանում իրականացվող հարձակումները։ 

Տեղեկության համաձայն՝ նիստի ընթացքում բացման ելույթ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ իսլամական աշխարհին կոչ անելով միավորվել տարածաշրջանը անկայունացնող գործողությունների դեմ։  

Նիստի ընթացքում ելույթ կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում