Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում վիրավորների թիվը հասել է 1800-ի

2 րոպեի ընթերցում

Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 1800-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարքանդին։

«Իրանի տարածքում սիոնիստական ​​ռեժիմի կողմից վերջերս իրականացված հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 1800-ի, ինչը հաստատում է, որ տուժածների ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են, որոնք կապ չունեն որևէ ռազմական գործունեության հետ», - նշել է նախարարը։

Մամուլի ասուլիսում Զաֆարքանդին հայտնել է, որ հունիսի 15-ին Թեհրանի Ղոդս հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում՝ հղի կին, բացի այդ, վիրավորվել է 59 մարդ։ Նա նաև ավելացրել է, որ պայթյունը նաև մեծ վնաս է պատճառել տարածքի ջրագծերին։

 «Ղոդս հրապարակում տեղի ունեցածը հաստատում է սիոնիստական ​​ռեժիմի կեղծ պնդումները, որ այն չի թիրախավորում քաղաքացիական անձանց։ Ընդհակառակը, ճշմարիտ է այն, որ այս պատերազմն ուղղակիորեն թիրախավորում է Իրանի ժողովրդին», - ասել է նախարարը։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։  

Հայերեն English Français

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել