Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը խոստացել է, որ Իրանում գործողությունները շուտով կընդլայնվեն

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմական հետախուզության վարչության ղեկավար գեներալ-մայոր Շլոմի Բինդերը հայտարարել է, որ իր ենթակաները շուտով ստիպված կլինեն ավելի խոշոր մասշտաբով գործել Իրանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Դուք տվյալներ ձեռք բերեցիք, որոնք ճանապարհ հարթեցին դեպի Թեհրան և թույլ տվեցին հարված հասցնել Իրանի բարձրագույն հրամանատարությանը։ Շուտով դուք կսկսեք գործել նաև այլ շրջաններում։ Դուք ապացուցել եք, որ կարող եք ճեղքել սահմանները և հասնել ցանկացած նպատակի», - ասել է Բինդերը հետախուզության սպաներին։

Բինդերը խոստացել է, որ Իսրայելը մոտ ապագայում հարվածներ կհասցնի Իրանի ավելի զգայուն թիրախների։

Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, հետախուզությունը չպետք է մոռանա պայքարը միանգամից մի քանի ճակատներում մղելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Գազայի հատվածում՝ այնտեղ մնացած պատանդներին ազատելու համար։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։ 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը