Իրանի դեմ հարձակումն իրականացվում է ուժի բոլոր բաղադրիչների համադրությամբ. ԻՀՊԿ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Իրանը բախվում է ագրեսիայի, որում համադրվում են ուժի բոլոր բաղադրիչները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նայեինին։

Դատապարտելով Իրանի ժողովրդի անդորրը խաթարելու թշնամական փորձերը՝ խոսնակը կրկնել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքերը, որ Իրանը կպատասխանի թշնամուն ջախջախիչ և կործանարար ուժով։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «անընդհատ հզորացել է բոլոր ոլորտներում, չնայած թշնամիները սպանել են իրանցի զինվորական հրամանատարների, միջուկային գիտնականների և հասարակ մարդկանց»։

Գեներալ Նայեինին նաև դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի պետական ​​​​հեռուստաընկերության վրա ավիահարվածը՝ նշելով, որ «լկտի հանցագործությունը կատարվել է մի լրատվամիջոցի դեմ, որը կապ չունի որևէ ռազմական կամ միջուկային կենտրոնի հետ»։

Իրանի պետական ​​հեռուստատեսության շենքերից մեկին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով երկու աշխատակից և մեկ լրագրող էր զոհվել, վիրավորվել են մի քանի այլ աշխատակիցներ և լրագրողներ։

Իսրայելի կողմից Իրանի միջուկային, ռազմական և բնակելի օբյեկտների վրա հարվածների հետևանքով զոհվել են շուրջ 230 բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Իրանի պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է 24 մարդ։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը