Գազայի հատվածում 45 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում՝ մարդասիրական օգնության կենտրոնի մոտակայքում, իսրայելական ուժերի կողմից հունիսի 17-ին սպանվել է 45 քաղաքացի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական հարվածների հետևանքով հունիսի 16-ին զոհվել էր 51 պաղեստինցի, որոնցից 36-ը՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված մարդկանց թիրախավորման հետևանքով։ 

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 27-ից ի վեր մարդասիրական օգնություն փնտրողների շրջանում զոհերի թիվը հասել է 338-ի, իսկ վիրավորներինը՝ 2831-ի:

«Իսլամական Ջիհադ» շարժման ռազմական թևի՝ «Ալ-Կուդս» բրիգադի անդամները հայտարարել են, որ թիրախավորել են Խան Յունիսից հյուսիս գտնվող տանը տեղակայված իսրայելական ​​ուժերին, որի արդյունքում իսրայելցի զինվորականներ են զոհվել ու վիրավորվել։

Նրանք նաև հայտարարել են, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մանարայի շրջանում ոչնչացրել են իսրայելական ռազմական մեքենա։

Իր հերթին, Իսրայելի բանակը հաստատել է հունիսի 16-ի կեսօրին Գազայի հատվածի հարավում տեղի ունեցած պայթյունի և մարտերի ժամանակ մեկ սպայի մահվան և մի քանի զինվորների վիրավորման մասին լուրը:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 315-ի, իսկ վիրավորներինը՝ 128 741-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը