Իրանական հրթիռների 5-10%-ն է հասել Իսրայել, զոհերի թիվը հասել է 24-ի. ԻՊԲ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տրամադրել է Իրանի հետ փոխադարձ հարվածների վերաբերյալ առաջին վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռները խոցելու հաջողության ցուցանիշը կազմել է 80-90%։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Նշվում է, որ իրանական բալիստիկ հրթիռների միայն 5-10%-ն է ճեղքել հակաօդային պաշտպանությունը և հասել բնակելի վայրերին։

Գիշերն իրանական հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է ևս 8 մարդ։ Այսպիսով, հունիսի 13-ին սկսված փոխադարձ հարվածների զոհերի թիվն Իսրայելում հասել է 24-ի։ Մեկ մարդ դեռ անհետ կորած է։ 

Իրանն այս օրերի ընթացքում, ըստ ԻՊԲ-ի, Իսրայելի վրա է արձակել շուրջ 350 բալիստիկ հրթիռ։ Իրանական հրթիռային հարվածները հիմնականում կենտրոնացած են եղել Իսրայելի կենտրոնական հատվածի, ինչպես նաև Հայֆայի վրա։ 

Իր հերթին, Իրանը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ 1227-ը։ Նրանց 90%-ը քաղաքացիական անձինք են։ Զոհվել են նաև բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ 

Հայերեն فارسی Français Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը