Թեհրանի բնակիչները կվճարեն Իսրայելի վրա գիշերվա հարձակման համար. պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դատապարտել է գիշերն Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով իրականացված հարձակումը՝ Թեհրանի բնակիչներին սպառնալով հակահարվածով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կացը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։ 

«Թեհրանի ամբարտավան բռնապետը դարձել է վախկոտ մարդասպան՝ թիրախավորելով Իսրայելի քաղաքացիական հատվածները, որպեսզի հետ պահի Իսրայելի պաշտպանության բանակին իր հարձակումը շարունակելուց.... Դրա համար կվճարեն Իրանի բնակիչները և շուտով», - գրել է Իսրայել Կացը։

Իսրայելցի պաշտոնյաներից մեկը The Jerusalem Post-ին հայտնել է, որ Իսրայելն, ամենայն հավանականությամբ, Թեհրանի տարբեր թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ կանի, որից հետո հարվածներ կհասցնի ենթակառուցվածքներին և կառավարության շենքերին։

Գիշերն Իսրայելի վրա իրանական հարձակման հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ։ Ըստ Իսրայելի առողջապահության նախարարության՝ երկրի հյուսիսային և կենտրոնական շրջանների թիրախավորման հետևանքով վիրավորվել է 287 մարդ։ 

Իր հերթին, Իրանը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ 1227-ը։ Նրանց 90%-ը քաղաքացիական անձինք են։ Իրանի առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը հակասում է իսրայելական այն պնդումներին, թե իրականացվել են «ճշգրիտ հարվածներ»։  

Հայերեն English Español Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը