1 րոպեի ընթերցում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 15-ին, ժամը 13:12-ին տեղեկություն է ստացել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: