Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին. Fars

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում առկա ամերիկյան ռազմաբազաների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։  

Լրատվականի փոխանցմամբ՝ Իրանը կհարձակվի ոչ միայն իսրայելական օբյեկտների, այլև տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։ 

«Այս դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով, և Իրանի հետագա հարվածները կշարունակվեն, և այդ գործողությունները շատ ցավոտ և ցավալի կլինեն ագրեսորների համար»,-մեջբերում է Fars-ն իր զրուցակցին։ 

Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Իրանը նախորդ օրը 5 հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախի խոցման մասին։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Նևատիմ և Օվդա իսրայելական ավիաբազաներին, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։  

Հայերեն English Français Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը