Իրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները. Իսրայելը հայտնել է 3 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

Իրանը տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական թիրախների դեմ` հերթական պատասխան հարվածների շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Իսրայելից հայտնում են օդային տագնապի ազդանշաններ հնչելու մասին։ 

The Times of Israel-ը հաղորդում է, որ իրանական պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է առնվազն 3 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսրայելի կենտրոնական հատվածում շենքերի փլուզում է տեղի ունեցել, փլատակներում մարդիկ կան։

Ռամաթ Գան քաղաքի «Շեբա բժշկական կենտրոն»-ից հայտնել են, որ գիշերվա գնդակոծությունների հետևանքով 43 մարդ դիմել է բուժօգնության, որոնցից 23-ն արդեն դուրս են գրվել։ 

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է, որ շարունակում է հարվածներ հասցնել իրանական բալիստիկ հրթիռներին և մեկնարկի կայանքներին։

Իրանական պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ երկրի զինված ուժերը սահմանային Սալմասի շրջանում խոցել են իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք հատել են երկրի օդային սահմանը։ 

Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Հայերեն English

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել