Իրան

Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է եղել  Իրանի վրա պատրաստվող գրոհի մասին. Der Spiegel

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է եղել  Իրանի վրա պատրաստվող գրոհի մասին. Der Spiegel

Գերմանիայի կառավարությունը նախապես տեղեկացվել էր Իրանի վրա պատրաստվող իսրայելական գրոհի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Der Spiegel-ը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին տեղեկացրել են իսրայելական հարվածների մասին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով մոտավորապես 02:30-ին: Այնուհետև, մոտավորապես 04:00-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով կապ է հաստատել Գերմանիայի կանցլերի հետ: 

Ավելի վաղ Der Spiegel-ը հաղորդել էր, որ Մերցը Նեթանյահուի հետ հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 02:30-ին: Ավելի ուշ ամսագիրն ուղղել է այս տեղեկատվությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես տեղյակ է եղել հարձակման մասին, և դա նրա համար անակնկալ չի եղել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում