Իրան

Չինաստանն անհանգստացած է Իրանի դեմ Իսրայելի գործողության հնարավոր հետևանքներից

1 րոպեի ընթերցում

Չինաստանն անհանգստացած է Իրանի դեմ Իսրայելի գործողության հնարավոր հետևանքներից

Չինաստանը լրջորեն անհանգստացած է այն հետևանքներից, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի գործողությունն Իրանի դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:

«Չինական կողմը լրջորեն անհանգստացած է Իրանին Իսրայելի  հարվածից և խորապես մտահոգված է այն լուրջ հետևանքներից, որոնց կարող են հանգեցնել համապատասխան գործողությունները: Չինաստանը հանդես է գալիս Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության  ոտնձգությունների դեմ, հակասությունների սրման և հակամարտության ընդլայնման դեմ», - ասել է նա:

Ըստ Չինաստանի ԱՆԳ-ի՝ Իսրայելի գործողությունն Իրանում չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, և Չինաստանը պատրաստ է աջակցելու խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում