Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է միջուկային ոլորտի առնվազն 6 գիտնական և 3 խաղաղ բնակիչ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից Թեհրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն վեց իրանցի միջուկային ոլորտի գիտնական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Իսրայելական ռազմական հարձակման մասին նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ զոհվել են միջուկային ոլորտի գիտնականներ Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադ Ռեզա Զոլֆաքարին, Սեյեդ Ամիր Հոսեյն Ֆեքհին, Մաթլաբիզադեն, Մոհամմադ Մահդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։ 

Ֆեքհին Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի միջուկային ճարտարագիտության ֆակուլտետի անդամ էր։ Նա նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալն էր։

Հաղորդագրությունների համաձայն՝ Մաթլաբիզադեն նահատակվել է կնոջ հետ միասին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը և այլ պաշտոնյաներ։

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը խիստ պատիժ կստանա հարվածի համար։

«Այս հանցագործությամբ սիոնիստական ​​ռեժիմն իր համար պատրաստել է դառը, ցավոտ ճակատագիր, որը նա անպայման կտեսնի», - նշել է նա։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Ադրբեջանի նահանգի ճգնաժամային կառավարման վարչության պետը տեղեկացրել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի վրա Իսրայելի կողմից գիշերը հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք իրանցի։ Պաշտոնյան նաև նշել է, որ Թավրիզից բացի, հարձակման են ենթարկվել նահանգի 10 այլ բնակավայրեր։

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս