Իրան

Իսրայելական հարվածներից զոհվել է իրանցի երկու բարձրաստիճան հրամանատար և երկու քաղաքացիական գործիչ. IRNA

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածներից զոհվել է իրանցի երկու բարձրաստիճան հրամանատար և երկու քաղաքացիական գործիչ. IRNA

Իրանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական ու քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է նաև «Խաթամ ​​ալ-Անբիյա» ռազմակայանի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։

Բացի այդ, առանձին հարվածների հետևանքով զոհվել են Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին՝ միջուկային ոլորտի գիտնական և Իսլամական Ազադ համալսարանի նախագահը, և Ֆերեյդուն Աբբասին՝ նույնպես միջուկային ոլորտի գիտնական և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավարը։ 

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։

Մայրաքաղաքում թիրախավորված վայրերի թվում են բնակելի շենքերը։ Ականատեսներն ու պետական ​​հեռուստատեսության լրագրողները հայտնել են, որ զոհերի թվում տեսել են կանանց և երեխաների դիակներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում