Հայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում  անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը: 

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող  է ճանաչվել երկուական դպրոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է հաղթող դպրոցների ցանկը.

Երևան

«Երևանի Ա. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Երևանի՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր

Արագածոտնի մարզ

«Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Ոսկեթասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

 Շիրակի մարզ

«Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Արարատի մարզ

«Արտաշատ քաղաքի Հայկ Կտրակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Դիմիտրովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Գեղարքունիքի մարզ

«Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Կարմիրգյուղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Տավուշի մարզ

«Լճկաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Իջևանի Գ. Անանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ

Վայոց ձորի մարզ

«Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Աղավնաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Սյունիքի մարզ

«Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Լոռու մարզ

«Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ

Արմավիրի մարզ

«Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Կոտայքի մարզ

«Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
«Բալահովիտի Իսահակ Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Մշակութային վերջին զանգ» մրցույթին դպրոցները մասնակցել են կամավորության սկզբունքով՝ ներկայացնելով համապատասխան հայտ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ: Հայտը ներառում էր միջոցառման ծրագիրը (սցենար), 10 լուսանկար միջոցառումից, ինչպես նաև մինչև 10 րոպեանոց տեսագրություն (այդ թվում՝ սիրողական տեսագրություններ):

Նախապես նախարարության կողմից հաստատվել էր նաև «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը: 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում