Նախագահի աշխատակազմը տնտեսել է շուրջ 162 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:  

«2024 թ. նախագահի աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով, տարեկան պլանը հաստատվել է 1 մլրդ 771 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 771 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ: Դա կազմում է ճշտված պլանի մոտ 90.5 տոկոսը: Տնտեսվել է շուրջ 162 մլն դրամ»,–ասաց Պողոսյանը: 

Անդրադառնալով տնտեսմանն առավել մանրամասն՝ նա հայտնեց՝ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տնտեսվել է շուրջ 11 մլն դրամ, էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերից՝ 29.9 մլն դրամ, գործուղման ծախսերից՝ 27.2 մլն դրամ, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ հոդվածով՝ 2.3 մլն դրամ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է 2.2 մլն դրամ, գրասենյակային ծախսերի համար նախատեսված միջոցներից՝ 3.2 մլն–ը, ներկայացուցչական ծախսերից՝ 4.4 մլն դրամ, այլ ծախսերից՝ 79 մլն դրամ: 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին