Հայաստան

«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով

1 րոպեի ընթերցում

«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով

«Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է, ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:  

«Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով»,-ասաց Հարությունյանը:

«Կրթվելը նորաձև է» շարժումը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Շարժումը նպատակ ունի խթանել շարունակ կրթվելու մշակույթը և ստեղծել ինքնազարգացման նոր հնարավորություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում