Ռուսաստան

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Դաշնային խորհրդի պաշտոնական կայքից:

Ըստ հաղորդագրության՝ նախատեսված են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես, նախատեսվում է զրույց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: 

Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: 

Նույն օրը Վալենտինա Մատվիենկոն կմասնակցի ռուս–հայկական միջտարածաշրջանային 10–րդ ֆորումին: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում