Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 3-ին, ժամը 16:48-ին ահազանգ է ստացել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական  փողոցում տուն է այրվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։  

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են Արտաշատյան փողոցում գտնվող դեղատան տանիքը (մոտ 45 քմ),  հարակից հասցեում գտնվող շինության տանիքը (մոտ 40 քմ) և կուտակած փայտ (մոտ 60-70 հատ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան