Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ
1 րոպեի ընթերցում

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 3-ին, ժամը 16:48-ին ահազանգ է ստացել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական փողոցում տուն է այրվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են Արտաշատյան փողոցում գտնվող դեղատան տանիքը (մոտ 45 քմ), հարակից հասցեում գտնվող շինության տանիքը (մոտ 40 քմ) և կուտակած փայտ (մոտ 60-70 հատ)։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ: