Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մի շարք  հուշարձաններում ընթացող նորոգման և վերականգնման ընթացքին հետևելու նպատակով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են  Լոռու մարզ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի աշխատանքների շրջանակում Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն ու վերականգնումը: Նախարարության մասնագետները տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և վերականգնող շինարարների հետ քննարկել է ընթացիկ խնդիրները: 

Յաղդան գյուղում ուսումնասիրվել է միջնադարյան կամուրջը, որի վիճակը գնահատվել է վթարային: Առաջիկայում նախարարության պատվերով կմշակվեն կամրջի նորոգման, վերականգնման, տարածքի բարեկարգման և լուսավորության գիտանախագծային փաստաթղթերը: 

Վերջին կանգառը Քոբայրավանքում էր, որի հյուսիսային հուշարձանախմբում շարունակվում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախմբի հնագիտական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան): Արդեն պեղվել են մուտքը և պարիսպների մի հատվածը, հայտնաբերվել են եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանաքար, խեցեղեն բեկորներ, պարիսպների տակ արված թաղումներ և այլն: 

Հայերեն

Սեպտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ