Սպորտ

ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է տարածել Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է տարածել Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

Հունաստանում կայանալիք Սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորման առնչությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել։ 

«Արմենպրես»-ը նախարարության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2026 թվականին ֆեդերացիային արդեն իսկ հատկացվել է շուրջ 22.5 մլն դրամի դրամաշնորհ՝ տարբեր սպորտային միջոցառումներին սամբոյի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նախարարությունը տեղեկացվել է, որ հարկային ստուգումների արդյունքում ֆեդերացիայում հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներ են առաջացել, և պայմանավորված մեկնարկած իրավական գործընթացներով՝  ֆեդերացիան հատկացված ֆինանսական միջոցների հասանելիության առումով ուներ սահմանափակումներ:

Հարցը քննարկվել է ֆեդերացիայի հետ, և ըստ ներկայացված տեղեկատվության՝ առաջացած խնդիրներն այս պահին կարգավորվում են։

Նախարարությունն  առաջիկա օրերին հնարավորություն կունենա սահմանված կարգով ապահովել  Հունաստանի Սալոնիկի քաղաքում աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների սամբոյի առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորումը՝ համաձայն ֆեդերացիայի հետ կնքված պայմանագրի»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում