Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա  Թաթարյանն այցելել է  Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի «ԾովԵմ» և «Ճամբարակի արարող երիտասարդներ (ՃամբԱՐԵ)» երիտասարդական կենտրոններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փոխնախարարը շրջել է կենտրոններում, ծանոթացել պայմաններին, զրուցել երիտասարդների հետ, հետաքրքրվել երիտասարդական կենտրոններում իրականացվող աշխատանքով, ընթացիկ ծրագրերով ու միջոցառումներով: 

Քրիստինա Թաթարյանը կարևորել է, որ կենտրոններում իրականացվող աշխատանքները բխեն գլխավորապես երիտասարդական պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ երիտասարդների համար ապահովելով կարողությունների զարգացման հնարավորություն, ինտելեկտուալ ժամանց, գաղափարներ փոխանակելու միջավայր:

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի շրջանակում Հայաստանի տարբեր բնակավայրերում գործում են 19 երիտասարդական կենտրոններ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է բացել ևս 6 կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում