Իրավունք

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

1 րոպեի ընթերցում

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի 48-ամյա բնակչի։ Նրա վարած ավտոմեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, տղամարդը հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի փողոցի հասցեներից մեկի մոտ և իր վարած «Հոնգչի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Շենգավիթի բաժին։

Բացատրական աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։

Հայտնաբերվել են նաև մարիխուանա տեսակի թմրամիջոցի կաթուցիչներ, բյուրեղանման զանգվածով փաթեթ և այլ իրեր։

Նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում