Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները Հայաստանում Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և արտաքին մարտահրավերները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

Նրանք հանդիպել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում