Հայաստան

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 «Կառավարության գործունեության նոր ծրագրում երիտասարդական քաղաքականությունն ունի իր առանձնահատուկ ներկայացվածությունը, և դրան ուղղված են մի շարք կարևոր ծրագրեր։ Հետևաբար մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես աշխատել տարբեր ակտիվ երիտասարդների հետ և ինչպես ակտիվացնել այն երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, սակայն գուցե չունեն անհրաժեշտ պայմաններն ու միջավայրը՝ իրենց գաղափարներն իրագործելու համար»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում կարևոր շեշտադրում է արվում նաև սոցիալական շփումների հարթակների ձևավորմանը։

«Մեր այն քաղաքականությունը, որն ուղղված է տարբեր բնակավայրերում երիտասարդական կենտրոնների ձևավորմանը, գալիս է ապահովելու նաև նման շփման հնարավորությունների ձևավորումը»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ կարևոր անելիքներից է երիտասարդներին համապատասխան գիտելիքների, հմտությունների, խորհրդատվության և մենթորության տրամադրումը։ «Ամենակարևոր անելիքներից մեկը մեր երիտասարդներին համապատասխան գիտելիքների, հմտությունների, խորհրդատվության, մենթորության տրամադրումն է, որպեսզի այդ հմտությունները ձևավորվեն, և նրանք կարողանան անհրաժեշտ կարողություններով հանդես գալ, ինչը նրանց ինքնաբավ կդարձնի»,- հավելեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում