Տնտեսություն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

1 րոպեի ընթերցում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Լանս Թոմփսոնի հետ քննարկել է շուկայի վերահսկողության ոլորտում թվայնացման, արհեստական բանականության կիրառման և համագործակցության հետագա հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Լանս Թոմփսոնը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավարն է և WP.6 աշխատանքային խմբի քարտուղարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Gender Mainstreaming in Quality Infrastructure» արտաբյուջետային ծրագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը։

Լանս Թոմփսոնը բարձր է գնահատել Տեսչական մարմնի ներգրավվածությունը ՄԱԿ ԵՏՀ WP.6-ի RAMS՝ Ռիսկերի կառավարման և շուկայի վերահսկողության խմբի աշխատանքներում։

Հանդիպմանը հաջորդել է կարողությունների զարգացման դասընթաց։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում