Հայաստան

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Կառավարության որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ իրականացման նպատակով կհատկացվի 10.58 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության՝ նոյեմբերի 5-ի նիստում։

Ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում է ավարտին հասցնել ծրագրի ընթացիկ փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքների  իրականացման ավարտը։

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալների աճը և ծրագրի ավարտական փուլի ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ընդունված որոշմամբ նախատեսված միջոցները կուղղվեն առաջնահերթ իրականացվելիք աշխատանքներին։

Ֆինանսավորումը կուղղվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական աշխատանքների  ավարտին, ինչպես նաև և ուսումնական հաստատությունների գույքով ապահովմանը։  

2026 թ. պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է ավելի քան 143.3 մլրդ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում