Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

2 րոպեի ընթերցում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ծանրամարտի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ հանդիպել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատներից մեկի փոքրիկների հետ ու շնորհավորեցին Հունիսի 1-ի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում երեխաները նկարվել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ ու մարզիկներից նվերներ, ինչպես նաև հավաքականի տղաների ստորագրությամբ խորհրդանշական շապիկ ստացել, իսկ ծանրորդները փորձել են փոքրիկների պատրաստած թխվածքաբլիթները: 

«Այս օրը շատ կարևոր օր է երեխաների համար, և մենք ցանկացանք անպայման նրանց հետ լինել` տոնն ավելի ուրախ դարձնելու նրանց համար: Թեպետ վստահ եմ, որ տնօրինությունը, դաստիարակներն ու ուսուցիչները փորձում են այդպես անել: Եվ ,կարծես, նրանց մոտ ստացվում է: Նաև մեր չեմպիոնների այցելությունն է կարևոր, որ կյանքի դժվարին այս փուլում գտնվող երեխաները ուղենիշեր ունենան, տեսնեն` ինչ հաջողությունների կարող են հասնել աշխատանքի շնորհիվ»,- նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` մանուկների օրը տոն դարձնելով` օրը հաջողված կարելի է համարել:

«Ուրախ ենք, որ Երեխաների միջազգային օրը հավաքականի տղաների հետ մի փոքր տոն ու ժպիտ նվիրեցինք մեր փոքրիկներին: Շարունակելու ենք մնալ նրանց կողքին ու աջակցել, ինչով որ կարող ենք»,-ասել է Գասպարյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է նմանատիպ նախաձեռնությունները շարունակական դարձնել:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից