Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Մանկական գրքի փառատոնի բացմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել են Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ  փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նվիրել մի իրադարձություն, որտեղ ամեն ինչ պտտվում է գրքի, ընթերցանության ու ստեղծագործության շուրջ՝ ապահովելով ուրախ ժամանց: Փառատոնը կգործի մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ը։   

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է փառատոնի անցկացման ձևաչափը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, գործընկերներին ու մասնակիցներին մեծ աշխատանքի համար:  

«Շատ խորհրդանշական է, որ Մանկական գրքի փառատոնով ենք նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ երեխային կապելով գրքին: Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է»,- ասել է նախարարը և հավելել, որ նմանատիպ միջավայրերում տեսանելի է դառնում տաղանդավոր միտքը, որը հետագայում կարող է զարգանալ:  

Շրջելով տաղավարներում և ծանոթանալով հրատարակիչների արտադրանքին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ակնհայտ է, որ մանկական գրատպության արտադրանքը շուկայում մրցունակ է: Նա հատկապես ընդգծել է հայերենով մանկական գրականություն և զարգացման խաղեր ունենալու կարևորությունը, որը կարող է նաև կրթական գործընթացի մաս կազմել՝ ուսուցումը դարձնելով առավել կենդանի ու գրավիչ: Նախարարը կոչ է արել երեխաներին օգտվել առիթից և ընտրել գրքեր ամառային ընթերցանության համար և, սեպտեմբերին դպրոց գնալիս, ընկերների հետ կիսվել տպավորություններով: 

Փառատոնի ընթացքում զուգորդվում են գրական իրադարձությունները և ուրախ ժամանցը, խաղային ծրագրերը, երաժշտական միջոցառումները, թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները: Երկու օրերի ընթացքում նախատեսված են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, մեծ զեղչեր ու ակցիաներ:

Փառատոնի շրջանակում «Զանգակ» գրատունն իր շուրջն է համախմբել Հայաստանում մանկապատանեկան գրականություն հրատարակող հրատարակչություններին, կրթական խաղեր արտադրողներին, մշակութային կենտրոններին։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում