Մերձավոր Արևելք

Մակրոնը կոչ է արել ավելի խիստ լինել Իսրայելի նկատմամբ՝ պաղեստինյան պետության ճանաչումը համարելով «բարոյական պարտք»

2 րոպեի ընթերցում

Մակրոնը կոչ է արել ավելի խիստ լինել Իսրայելի նկատմամբ՝ պաղեստինյան պետության ճանաչումը համարելով «բարոյական պարտք»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է «կոշտացնեն իրենց հավաքական դիրքորոշումն» Իսրայելի նկատմամբ, եթե այն պատշաճ կերպով չարձագանքի Գազայում տիրող մարդասիրական իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ 

Սինգապուրում անցկացվող «Շանգրի Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է նաև, որ Գազայում սովի խորացող ճգնաժամի պատճառով Իսրայելի վրա միջազգային ճնշման աճի պայմաններում անհրաժեշտ են գործողություններ «հաջորդ մի քանի ժամերի և օրերի ընթացքում»։

Նա նաև պնդել է, որ «որոշակի պայմաններով պաղեստինյան պետության ճանաչումը ոչ միայն բարոյական պարտք է, այլև քաղաքական անհրաժեշտություն»։ Ավելի վաղ Ինդոնեզիայում Մակրոնը նշել էր, որ այդ պայմանների շարքում են ՀԱՄԱՍ շարժման ապառազմականացումը և գոյության և ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքի ճանաչումը։

Էմանուել Մակրոնը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Սինգապուր այցելող համաշխարհային առաջնորդների, դիվանագետների և պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են՝ մասնակցելու «Շանգրի-Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովին: Մայիսի 30-ի երեկոյան համաժողովը ելույթով կբացի Ֆրանսիայի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում