Մոսկվան դեռ չի ստացել Կիևի պատասխանը հունիսի 2-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու առաջարկին

2 րոպեի ընթերցում

Ռուսական կողմը դեռ չի ստացել Ուկրաինայի պատասխանը հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու առաջարկին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին, կրկին հանդիպել Ստամբուլում՝ երկրորդ փուլի համար, բայց որքան ինձ հայտնի է, մենք դեռ պատասխան չենք ստացել», - ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ ուղիղ հանդիպում անցկացնելու առաջարկության մասին։ Նրա խոսքով՝ այնտեղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությունը պատրաստ կլինի Ուկրաինայի պատվիրակությանը հանձնել հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրը, որում շարադրված է Ռուսաստանի «դիրքորոշումը ճգնաժամի նախապատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ»։

Պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում, մայիսի 16-ին։ Այդ ժամանակ նրանք պայմանավորվել են «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնել և կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր պատրաստել կայուն կարգավորման հասնելու համար։

Ռուսաստան

ՌԴ-ն պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր հուշագիրը. Լավրով

Հայերեն

Մահացել է քանթրի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դոլլի Փարթոնը

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ