Ռուսաստան

ՌԴ-ն պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր հուշագիրը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր հուշագիրը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Ստամբուլում Մոսկվան և Կիևը պայմանավորվել են պատրաստել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր՝ կայուն կարգավորման հասնելու համար։

«Մեր պատվիրակությունը՝ Վ. Ռ. Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այդ հուշագիրը տրամադրել Ուկրաինայի պատվիրակությանը և անհրաժեշտ բացատրություններ տալ առաջիկա երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին, Ստամբուլում վերսկսվող ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում», - ասվում է Լավրովի հայտարարության մեջ, որը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։

Լավրովի խոսքով՝ հուշագրում շարադրված է Ռուսաստանի «դիրքորոշումը ճգնաժամի նախա​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ»։

ՌԴ արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսմանն աջակցել են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան և Թուրքիան։ Բանակցությունների առաջին փուլը կայացել է մայիսի 16-ին, Ստամբուլում, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ գերիների փոխանակում է իրականացվել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։ 

Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ հանդիպման հարթակ տրամադրելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում