Վրաստանը ցանկանում է առաջ տանել այնպիսի օրակարգ, որի կյանքի կոչման պարագայում կշահեն բոլորը. Լաշա Դարսալիա

2 րոպեի ընթերցում

Աշխարհն այսօր ապրում է տուրբուլենտ ժամանակաշրջանում, և դա զգում է ողջ միջազգային համայնքը, սակայն հատկապես փոքր երկրներն այդ հանգամանքը զգում են ավելի անմիջականորեն և ուղղակիորեն և, գուցե, դրանով էլ տարբերվում են մյուս երկրներից։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովի շրջանակներում «Բազմակողմանի ուղիներ. կարգ ու կանոնի վերականգնում քայքայվող համակարգում» խորագրով պանելային քննարկմանն այս մասին ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։  

«Բազմաբևեռությունն ինքնին կարևոր երևույթ է յուրաքանչյուրի համար, իսկ մեր նման փոքր երկրների պարագայում արտաքին քաղաքականության զինանոցի միակ գործիքն է հատկապես ներկա տուրբուլենտ ժամանակաշրջանում։ Երբեմն հնչում են սկեպտիկ տեսակետներ այն մասին, թե որքան հզոր է գործող միջազգային հարաբերությունների համակարգը, բայց մենք իսկապես շահագրգռված ենք, որ այն լինի ուժեղ։ Այստեղ կարևորն այն է, թե ինչպես պետք է մենք դարձնենք այդ համակարգն ավելի արդյունավետ»,- ասաց Դարսալիան։

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանին՝ նա ընդգծեց, որ Վրաստանն ավելի քան երեք տասնամյակ  անկախ պետություն է և գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ կարևորվում է նախևառաջ բազմակողմ համագործակցությունը։

«Եթե որևէ մեկը ձգտում է շահել մյուսների հաշվին, ապա միանշանակ դատապարտված է ձախողման։ Մենք ցանկանում ենք առաջ տանել այնպիսի օրակարգ, որի կյանքի կոչման պարագայում կշահեն բոլորը։ Մենք փորձելու ենք գտնել այնպիսի ուղիներ, որ յուրաքանչյուրը շահի տարածաշրջանային համագործակցությունից։ Դա, անկասկած, հիմնված կլինի միջազգայնորեն ընդունված օրենքների վրա»,- ասաց Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը։ 

Հայերեն ქართული Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար