Գյումրիում անցկացվեց դարբնության փառատոն

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մայիսի 24-ին անցկացվեց դարբնության փառատոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը,  «Զարկերակ» խորագիրը կրող փառատոնն անցկացվեց «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպատակ ունի վերակենդանացնել ավանդական արհեստը՝ դարբնությունը, փոխանցել հմտություններ նոր սերնդին և պահպանել Գյումրիի հարուստ արհեստագործական ժառանգությունը։

Փառատոնից առաջ 25 երիտասարդ մասնակցել է դարբնագործության վեցշաբաթյա ուսումնական ծրագրին։ Մշակված կրթական մոդուլի համաձայն՝ երիտասարդները սովորել են դարբնության հիմնական տեխնիկաները, գործիքների ճիշտ օգտագործումը, մետաղի հատկությունները և մշակման եղանակները, պարզ իրերի պատրաստումը (գեղարվեստական տարրեր, կենցաղային իրեր), ինչպես նաև ավանդական հայկական դարբնագործության առանձնահատկությունները։ Երիտասարդներից 18-ը հաջողությամբ ավարտել են ծրագիրը։

«Դարբնագործության փառատոնը դարբնագործության դասընթացների շարքի վերջնակետն էր, ինչը միտված է այս արհեստի պահպանմանը։ Պատանիները դասընթաց են անցել վարպետ դարբինների մոտ, ստացել են համապատասխան գիտելիքներ և այսօր ցուցադրում են իրենց սովորածը։ Հաշվի առնելով այն, որ դարբնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում, բնականաբար, ունենք բոլոր նախադրյալները, որ այս արհեստը նույնպես դառնա փառատոնային և հանդիսանա առիթ, որպեսզի Գյումրին հաջորդ տարիներին ևս ունենա դարբնագործությանը նվիրված փառատոն»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի փորձագետ Էմմա Բաղդասարյանը։

15-ամյա Լյովա Եդիգարյանը այն պատանիներից է, ով մասնակցել է դարբնագործության դասընթացին և երազում է իր վարպետի նման արհեստավարժ դարբին դառնալ։ 

«Սիրել եմ ու միշտ հետաքրքրվել եմ դարբնագործությամբ։ Ուզում եմ լավ դարբին դառնալ։ Եթե սիրում ես այս արհեստը՝ դժվար բան չկա»,– ասում է Լյովան՝ հպարտությամբ պատմելով իր վարպետ Հովհաննես Մնոյանի մասին և խորհուրդ տալով իր հասակակիցներին սովորել այս արհեստը։

Հայտնի դարբինների տոհմի չորրորդ սերնդի ներկայացուցիչ Հովհաննես Մնոյանը, ով այժմ աշակերտներ ունի և նրանց սովորեցնում է երկաթ կռելու արհեստը՝ նկատեց. 

«Երիտասարդ սերնդի համար արհեստները շատ հետաքրքիր չեն թվում, այդ առումով շատ կարևոր է այս ծրագիրը՝ Գյումրին պահող արհեստների շարունակականության համար։ Ծրագրի շնորհիվ շատ երեխաներ ոգեշնչվեցին և իրենց մեջ սեր առաջացավ այս արհեստի հանդեպ»։

«Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Այն կոչված է խթանելու տեղական տնտեսական զարգացումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման և տեղական նախաձեռնությունների ֆինանսավորման միջոցով։

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք