ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ իրանական կողմի հետ հանդիպմամբ, քանի դեռ Թեհրանը պատրաստ չէ բովանդակալից հանդիպման։
«Քանի դեռ նրանք պատրաստ չեն հանդիպման, որը իմաստ կունենա, մենք դրանով հետաքրքրված չենք», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թրամփն ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին։