Աշխարհ

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են ցմահ ազատազրկման սահմանումն այն անձանց համար, ովքեր պարբերաբար բռնաբարել են 15 տարին չլրացած անչափահասների։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «Ֆրանս պրես»-ը։

«Երեքշաբթի՝ հուլիսի 21-ին, երեխաների պաշտպանության մասին օրինագծի՝ ամբողջությամբ ընդունմանն ուղղված քվեարկությանը նախորդած կրկնակի քվեարկության ընթացքում օրենսդիրները հաստատեցին ցմահ ազատազրկման կիրառումն այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են մինչև 15 տարեկան անչափահասների նկատմամբ սերիական բռնաբարություններ», - նշվում է զեկույցում։

Գործակալությունը նշում է, որ Ֆրանսիայի օրենսդիրները 258 ձայնով հաստատել են նախաձեռնությունը, մինչդեռ 84 պատգամավոր քվեարկել է դեմ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում