Մարզեր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Screenshot
Screenshot

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն  ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Էվա Սունդքուիսթին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ողջունելով դեսպանին՝ մարզպետն անդրադարձել է հայ-շվեդական համագործակցության շրջանակներում մարզում վերջին տարիներին իրականացված ծրագրերին և իր երախտագիտությունը հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցություն համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Էվա Սունդքվիստը խոսել է Շվեդիայի կառավարության կողմից մարզում իրականացվող ներդրումների, փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ Զրույցի ընթացքում շոշափվել են նաև մարզի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հետ կապված հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում