Հիմնանորոգվում է Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհը
1 րոպեի ընթերցում

Վերսկսվել են Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող 2 միլիարդ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում 10.5 կիլոմետրանոց ճանապարհի կեսից ավելին արդեն ասֆալտապատված է։
«Կառուցվում է ճանապարհի հիմքը, իսկ բնակավայրերով անցնող հատվածներում իրականացվում են մայթերի, ջրահեռացման համակարգերի, անցումների և կամրջակների կառուցման աշխատանքներ։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ ճանապարհահատվածը լիարժեք պատրաստ կլինի շահագործման»,-«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանից։