Պատահարներ

Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը

1 րոպեի ընթերցում

Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը

Իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ նույն ավտովթարի հետևանքով ևս մեկ աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Մամիկոն Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ կիսելով նրանց վիշտը, իսկ վիրավորված գործընկերոջը մաղթում է շուտափույթ ապաքինում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում