Անկարան և Վաշինգտոնն աջակցում են Սիրիայի խաղաղ ապագային՝ զերծ ահաբեկչությունից

3 րոպեի ընթերցում

Թուրքիան և Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր տեսլական Սիրիայի վերաբերյալ և ցանկանում են ամրապնդել համագործակցությունը՝ Սիրիայում կայունության հասնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄՆ պետքարտուղարությունից, այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել է Սիրիայի հարցով ԱՄՆ-Թուրքիա աշխատանքային խումբը Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։

«Միացյալ Նահանգները և Թուրքիան հանձնառու են ամրապնդել համագործակցությունն ու համակարգումը Սիրիայում կայունության և անվտանգության հարցերում, ինչպես նախանշել են նախագահ (Դոնալդ) Թրամփը և նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանը», - նշվել է հայտարարության մեջ։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի գլխավորությամբ, Սիրիայի հարցով աշխատանքային խմբի նոր փուլի համար Վաշինգտոնում հյուրընկալել է թուրքական պատվիրակությանը՝ երկրի արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յիլմազի գլխավորությամբ։ Հանդիպմանը նաև մասնակցել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաք կրտսերը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդատ Օնալը։

«Պատվիրակությունները քննարկել են Սիրիայում ընդհանուր առաջնահերթությունները, այդ թվում՝ պատժամիջոցների մեղմացումը՝ համաձայն նախագահ Թրամփի հրահանգի, և ահաբեկչության դեմ պայքարը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով», - նշված է փաստաթղթում։ 

Համատեղ հայտարարության մեջ նաև նշված է, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան կիսում են այն նույն տեսլականը, որ Սիրիան պետք է լինի «կայուն և խաղաղ իր և իր հարևանների հետ, ինչը նաև թույլ կտա միլիոնավոր տեղահանված սիրիացիների վերադառնալ իրենց տները»։

«Միացյալ Նահանգները և Թուրքիան գիտակցում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Կայուն և միասնական Սիրիան, որը չի առաջարկի անվտանգ ապաստան ահաբեկչական կազմակերպությունների համար, կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը և բարգավաճմանը», - հավելել են Պետքարտուղարությունում։

Թուրքական պատվիրակության այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն նաև հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յիլմազի հետ, որի ընթացքում փոխնախարարն ընդգծել է ԱՄՆ-Թուրքիա երկկողմ ամուր հարաբերությունները՝ որպես գործընկերության նոր դարաշրջան, որը խթանում է երկու պետությունների միջև համագործակցությունն՝ ուղղված խաղաղությանը և առևտրի զարգացմանը։ 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում