Էրդողանը քննադատել է Իսրայելին և կոչ է արել ճանաչել Պաղեստինի տարածքային ամբողջականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին Բուդապեշտում տեղի ունեցող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում կոշտ անդրադարձ է կատարել Իսրայելի հասցեին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը։ 

Կոշտ խոսքերով արձագանքելով պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի հարձակումներին՝ Էրդողանը ուշադրություն է հրավիրել նաև մի կարևոր վտանգի վրա։   

«Քաղաքացիները դժոխք են ապրում Գազայում, սարսափելի նախազգուշացում է արվել, որ 14000 նորածիններ կմահանան, եթե օգնություն չհասնի: Իսրայելի անսահման էքսպանսիոնիզմը պետք է դադարեցվի և Պաղեստինի տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի»,-հայտարարել է Էրդողանը:  

«Թյուրքական աշխարհի ներդրումը կարևոր է հրադադարի հաստատման, մարդասիրական օգնության անխափան առաքման, Գազայի վերականգնման և երկարաժամկետ խաղաղ գործընթացի հասնելու ջանքերի համար»,- ընդգծել է նա։ 

Էրդողանը ելույթում անդրադարձ է կատարել նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը և Սիրիային: 

«Մենք բոլորս խորապես զգում ենք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի գլոբալ ազդեցությունը։ Կողմերը հանդիպել են Ստամբուլում, և մենք կշարունակենք մեր շփումները երկու երկրների հետ՝ հանուն արդար խաղաղության։ Սիրիայում կայունության համար մեր ինտենսիվ ջանքերը շարունակվում են»,- ասել է Էրդողանը։ 

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին