Բրազիլիայի նախագահը մտադիր է Պուտինին հորդորել Ստամբուլում հանդիպել Զելենսկիի հետ

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ մտադիր է անձամբ հորդորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Le Figaro-ն։ 

«Ես կփորձեմ խոսել Պուտինի հետ: Ինձ համար դժվար չի լինի նրան ասել՝ լսեք, իմ ընկեր Պուտին, գնացեք Ստամբուլ՝ բանակցությունների», - ասել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսում:

Պարբերականը նշում է, որ Բրազիլիայի նախագահը պլանավորում է Չինաստանից Բրազիլիա գնալու ճանապարհին կանգառ կատարել Մոսկվայում։ 

Մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված բանակցություններն առաջին ուղղակի քննարկումները կլինեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 2022 թ. գարնանից ի վեր։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան մայիսի 13-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու միակ ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ 

Չինաստան

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով