Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին իր մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին իր մասնակցությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի օրվա ամենամյա շքերթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ «Այո, Մոսկվա գնալու եմ»,-հակիրճ արձագանքել է Փաշինյանը։

Դեռ մարտի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ ընդունում է նրա հրավերը և պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին։

Մայիսի 9-ին Մոսկվայում ավանդաբար նշվում է Հաղթանակի տոնը՝ նվիրված ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում