Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի  իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապե­տության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նպաստել Հայաստանի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում