Բեռլինի Թումո կենտրոնի կառավարումը կիրականացվի Հայաստանից

4 րոպեի ընթերցում

Թումո Բեռլինի գործառնական կառավարումը  2025 թվականի մայիսից ամբողջապես կիրականացվի Թումոյի գլխամասից` հատուկ ստեղծված TUMO Deutschland gGmbH կառույցի միջոցով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թումո կենտրոնից հայտնում են, որ Թումո Բեռլինը կդառնա առաջին միջազգային Թումո կենտրոնը, որի ղեկավարումը կիրականացվի ոչ թե այլ երկրի գործընկերների հետ համագործակցությամբ, այլ Գերմանիայում գործող կառույցի միջոցով, որն ուղղակիորեն ղեկավարվում է Հայաստանից:

Թումո Բեռլինը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել է Թումոյի ամենախոշոր միջազգային կենտրոններից մեկը, ուր շաբաթական հաճախում են 1000-ից ավելի ուսանողներ և ուսումնասիրում նորարական 10 ոլորտներ։ Պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող և 2000 քառակուսի մետր զբաղեցնող Թումո Բեռլինը դինամիկ կրթական միջավայր է, որը խթանում է նորարարությունն ու ստեղծարարությունը։ Թումո Բեռլինն արդեն իսկ ունի հմուտ ուսանողների և շրջանավարտների համայնք՝ երիտասարդ մրցունակ մասնագետներից կազմված։

«Մենք մշտապես սերտորեն աշխատում ենք այլ երկրների գործընկերների հետ Թումոյի կրթական մոդելն ադապտացնելու և կիրառելու համար, սակայն կառավարման ամբողջական ստանձնումը, որն իրականացնելու ենք հենց Բեռլինում գործարկված TUMO Deutschland-ի միջոցով, իհարկե, թույլ կտա ավելի արդյունավետ ու լիարժեք փոխանցել Թումոյի կրթական փիլիսոփայությունն ու արժեքները Թումո Բեռլինի պատանիներին»,‌ — նշում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Թումո կենտրոններ գործում են նաև Գերմանիայի Մանհայմ և Հիրշայդ քաղաքներում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նոր կենտրոններ գործարկել Լյուդենշայդում, Զաարբրյուքենում և Էսսենում:

«Ուրախ ենք ստանձնել Թումո Բեռլինի լիարժեք կառավարումը, ինչը թույլ կտա երիտասարդների համար դինամիկ ու ստեղծարար կրթական միջավայր ձևավորել և նրանց ապագային միտված հմտություններ ընձեռել: Սա զուտ կազմակերպչական փոփոխություն չէ, այլ Գերմանիայի պես կայացած կրթական համակարգով երկրի կողմից հայկական կրթական նախաձեռնության հանդեպ բարձր վստահության և գնահատանքի ապացույց»,‌ —  նշվում է TUMO Deutschland-ի ղեկավարության հայտարության մեջ։
 

Թումո կենտրոններ գործում են նաև Եվրոպայի և աշխարհի այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ալբանիայում, իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է նոր կենտրոններ բացել Ճապոնիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլուր: Թումոյի միջազգային ընդլայնումը կարևոր է նորարար, ապագային միտված կրթական բրենդով Հայաստանը ներկայացնելու, միջազգային փորձառության շնորհիվ ծրագիրն էլ ավելի մրցունակ դարձնելու, ինչպես նաև Հայաստանում Թումոյի կրթական ցանցի համար ֆինանսավորում ապահովելու առումով։

Գերմանիայում Թումոյի արդյունավետ աշխատանքի և ընդլայնման գլխավոր գործընկերն է KfW բանկը, որը կարևորում է կրթության ներուժը՝ որպես սոցիալական և տնտեսական առաջընթացի խթան։
 

Թումոյի մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիներին հնարավորություն է տալիս անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներ: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում