Ռուսաստան

ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարները Հաղթանակի օրվա առթիվ կմեկնեն Մոսկվա

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարները Հաղթանակի օրվա առթիվ կմեկնեն Մոսկվա

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, Մոսկվայում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ երկուսի։ Ցավոք, Ուկրաինան և Մոլդովան բացակայելու են։ Ներկա կլինի ինը պետության ղեկավար», - ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՊՀ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներից ովքեր են մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ կապված Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում